Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս պահի դրութամբ մեզ պետք է սպասել, որ ավարտվի այս փուլը, որը բխում է համավարակից, և շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով», — ասաց նախարարը։
Հարցին, թե արդյոք չի նախատեսվում Փաշինյան-Ալիև առցանց հանդիպում, Մնացականյանն ասաց․
«Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքը այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






