Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14669-ի: Հունիսի 11-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 5466 է, փաստացի բուժվում է 8876-ը, գրանցվել է մահվան 245 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 82-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 14103 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







