Եվրահանձնաժողովի պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են երկրում տիրող քաղաքական իրավիճակը։
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, հունիսի 10-ին Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵԱԳԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ տեսահանդիպում են ունեցել քաղհասարակության հինգ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ներկա քաղաքական իրավիճակի, COVID19-ի, քաղհասարակության դերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերների արձագանքման նպատակով Եվրոպական միության ընթացիկ և ապագա աջակցությունը խոցելի խմբերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






