Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

Եթե միասին պահպանենք այս միտումը, կանցնենք կորոնավիրուսի համաճարակի զրոյացման փուլին

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս։ Ըստ վարչապետի՝ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա՝ երեկ 428 նոր դեպք ենք ունեցել։

Պարետատան, Կառավարության ու Առողջապահության նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ, ըստ Փաշինյանի՝ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար, և ամեն օրվա հետ փոքրանաում է հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը։

«Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եվ եթե միասին պահպանենք այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ խնդրի լուծման հիմնական գործիքն է հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չնայած քաղաքացիների մեծ մասը պահպանում են հակահամաճարակային կանոնները, բայց դեռ չունենք ցանկալի արդյունք։

«Միայն այսօր, ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչները ժամը 15։00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոննները չպահպանելու համար»,- ցավով նշեց նա։

Փաշինյանը հայտնեց, որ մեր հիմնական մարտահրավերները մնում են հուղարկավորության արարողությունների անցկացումը՝ պարետատան սահմանած կանոններից դուրս։ Վարչապետը կոչ արեց մինչև հուղարկավորության արարողությունները համայնքապետերը կատարեն բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները պահպանեն պարետատան սահմանած կանոնները։ Վարչապետը նախանշեց ևս մեկ խնդիր՝ ընդհատակյա հարսանիքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+