Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ կուղարկի Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի կառավարությունը հենց նոր կառավարության նիստում կայացրեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան առաքելու խիստ կարևոր և ժամանակին որոշում։ Մանրամասներն ավելի ուշ։
Շնորհակալ են մեր լիտվացի բարեկամներին, Լիտվայի կառավարությանը»,- գրել է նա։
Գրառմանը կից դեսպանը տեղադրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի թվիթերյան գրառումը։
https://www.facebook.com/photo.php?fbid=10158283286268609&set=a.10151853472428609&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







