Լոռու մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակված 302 քաղաքացի, 72 մարդ բուժվել է, գանցվել է 4 մահ։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
Մարզպետն անդրադարձավ նաև «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված վարակի մեծ օջախին:
««Գլորիա» կարի ֆաբրիկայում վարկվածների թիվը մեծ էր՝ թեստավորվել է շուրջ 300 աշխատակից: Բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավորներ, և բոլորը պետք է ինքնամեկուսացման ռեժիմում գտնվեն: Եվ հենց այդպես է հիմա: Կարծում եմ՝ մեկ շաբաթ, 10 օր հետո միայն նրանք դուրս կգան ինքնամեկուսացումից»,- նշեց Ղուկասյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







