Կոտայքի մարզում այս պահին շուրջ 1300 հաստատված դեպք կա, որոնց մեծ մասն արդեն բուժվել է, մնացած մասը բուժման պրոցեսի մեջ է։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրառնալով մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:
«Վերջին 10-15 օրվա տվյալներով՝ հիմնականում առանց սիմպտոմների հաստատվող դեպքերը մեկուսացվում են տներում և ընտանեկան բժիշկների ամենօրյա հսկողության տակ են գտնվում: Մի շարք հիվանդներ էլ մեր քաղաքային բուժկենտրոններում առանձնացված մեկուսարաններում են գտնվում՝ մինչև մայրաքաղաքի և պրոֆիլավորված մյուս բուժկենտրոնների տարածքներում տեղեր ազատվեն: Դա ամենժամյա աշխատանք է»,- նշեց Պետրոսյանը:
Կոտայքի մարզպետի խոսքով՝ գրանցված մահվան դեպքերը շուրջ երկու տասնյակ են: Նա նշեց, որ մարզում պրոֆիլավորված հիվանդանոցներ չունեն, բայց 4 խոշոր ԲԿ-ները՝ Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում և Եղվարդում ունեն առանձնացված մեկուսարանային խցեր՝ 4-5 մահճակալային ֆոնդով, որտեղ ծանր հիվանդները մեկուսացվում են և ստանում առաջնային բուժօգնություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







