Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ կլինի որևէ քաղաքական գործչի, բիզնեսմենի կամ նախկին օլիգարխի մասով: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների օտարման օրինականության ստուգման հարցին:
«Մեզ համար պատվերի ինստիտուտը չի գործում: Իհարկե, իրավապահ համակարգը հիմա զբաղվում է թե տարբեր աճուրդներով, թե մարդկանց ունեցվածքի ստուգման հարցերով, բայց գործընթացն առավել մեծ թափով ուժի մեջ կմտնի, երբ սկսի գործել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը», — ասաց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ իրավական որոշումը այլ դաշտում է, իրենք միայն կարող են գտնել խնդիրը, աջակցել և տրամադրել փաստաթղթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






