Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:06

Խաղաղասիրության համաշխարհային զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը

Խաղաղասիրության համաշխարհային զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը

Խաղաղասիրության մակարդակով աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Իսլանդիան։ Այս մասին ասվում է Տնտեսության ու խաղաղության ինստիտուտի (IEP) 14-րդ մենամյա Խաղաղասիրության համաշխարհային զեկույցում։  Իսլանդիային հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան։

IEP-ի ցուցակը բաղկացած է 163 երկրից։ Զեկույցի համաձայն՝ 81 երկրում խաղաղասիրության մակարդակը բարձրացել է, 80 երկրում իջել է։ Փորձագետները երկրներին տվել են գնահատական 1-5 բալանոց սանդղակով․ որքան միավորը ցածր է, այնքան երկիրն ավելի խաղաղասեր է։ Վարկանիշը կազմվել է 3 ոլորտների տվյալների հիման վրա՝ անվտանգություն, ընթացիկ հակամարտություններ և ռազմականացում։

Հայաստանը խաղաղասիրության ինդեքսում զբաղեցնում է 99-րդ տեղը։ Այն հայտնվել է դեղինով նշված երկրների շարքում, որտեղ խաղաղասիրության մակարդակը գնահատվում է միջին։

Հայաստանի խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմում է 2.135 կետ․ մեր երկիրը 15 հորիզոնականով բարելավել է դիրքերը։    

Ադրբեջանը դիրքերը բարելավել է 12 հորիզոնականով և հայտնվել 120-րդ տեղում։ Պատճառը Ղարաբաղյան հակամարտության հարաբերական կայունացումն է։ Նշվում է, որ վերջին խոշոր, բաց կոնֆլիկտը եղել է 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմը։

Նշենք, որ Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը (Global Peace Index) համալիր ցուցանիշ է, որը բնութագրում է աշխարհի երկրների խաղաղասիրությունը՝ չափելով բռնության մակարդակը պետության ներսում և նրա արտաքին քաղաքականության ագրեսիվության մակարդակը: Ցույց է տալիս, թե որ պետություններն են մարդու կյանքի համար առավել անվտանգ (և հակառակը՝ վտանգավոր) համարվում։ Հաշվարկվում է The Economist Intelligence Unit կազմակերպության (բրիտանական Economist ամսագրի վերլուծական ստորաբաժանում) մեթոդաբանությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+