Արտակարգ ռեժիմի սկզբից ԱԻՆ-ը առաջին օրերից ողջ ներուժով միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսօր պարետատան նիստից հետո վարչապետի մասնակցությամբ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայությունը սպասարկել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ:
- 294-ին տրվել է տեղեկատվություն
- 983-ին՝ կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհուրդ
- 987-ին՝ հոգեբանական աջակցություն
Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ հոգեբանական աջակցության ծառայությունը անցել է հեռավար ծառայության. քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգահարելով 911:
Նախարարը նշեց, որ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Բացի այդ, ԱԻՆ-ը համագորակցում է նաև այլ գերատեսչությունների հետ: 34 աշխատակիցներ ներգրավված են պարետատատն թեժ գծի աշխատանքներին. Ծանրաբեռնվածությունից ելնելով՝ նրանց թիվը մոտ օրերս կքառապատկվի:
Նախարարը նշեց, որ Աին աշխատակիցների միջոցով մեկուսացման վայրեր են տեղափովել և հետ վերադարձվել մոտ 1000 քաղաքացի:
Անդրադառնալով վարակազերծման աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ հանրային տարածքներում 300 փրկարրներից կազմված վարակազերծման խմբերը ամեն օր մոտ 10000 վարակազերծում են կատարել, ընդհանուր առմամբ կատարվել են՝ 47,000 վարակազերծման աշխատանքները:
Ցոլակյանի խոսքով՝ այդ աշխատաքները կատարվում են փրկարարների ծանրաբեռնված աշխատանքներին զուգահեռ:
ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակվածներ կան: Այս ընթացքում, Ցոլակյանի խոսքով, համակարգում 35 վարակակիրէ եղել, 20-ը բուժվել են, 15-ը բուժվում են, 82-ը՝ ինքնամեկուսցված են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







