Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լաված, բայց այնումենայնիվ շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ մենք իրավիճակի որոշակի կայունացում ունենք և ունենալու ենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս հանգամանքը պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը։ Մեր բանաձևը մնում է մեկը՝ մեզինց յուրաքանչյուրի և հանրային պատասխանատվության բարձարցումը հակահամաճաչակային կանոնների պահպանման առումով»,- ասաց վարչապետը՝ ևս մեկ անգամ հոդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները։
Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում բռնկումներ են լինում թաղման և հոգեհանգստի արարողություններին մասնակցելու պատճառով՝ նշելով, որ շատ կարևոր է, որ այդ արարողությունները տեղի ունենան պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ հարսանիքները չուղեկցվեն պարետատան սահմանած կանոնների խախտմամբ։
Փաշինյանը կոչ արեց նման արարողությունների կազմակերպման պարագայում համագործակցել ՏԻՄ-երի և ոստիկանության հետ։
«Շատ կարևոր եմ համարում հակամաճարակային շարժումը, որը փոքր՝ երկու հոգանոց, խմբերը շրջեն բանկերում, շուկաներում և իրազեկեն այդ կանոնների պահպանման մասին»,- ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







