Սահմանադրական դատարանը կոնկրետ երկու գործով կասեցրել է ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը և դիմել է ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Ենթադրվում է, որ երբ այդ ատյաններից պաշտոնապես խորհրդատվական կարծիքները ստացվեն, գործերի քննությունը կվերսկսվի»,- ասաց Ղազարյանը։
Դիտարկմանը, որ 300.1 հոդվածի հետ կապված խորհրդատվական կարծիքն արդեն իսկ ստացվել է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ հրապարակվել է միայն ՄԻԵԴ-ի որոշումը, սակայն ՍԴ-ն, որպես կողմ, այն տեխնիկական պատճառներով, դեռևս չի ստացել:
«Նույն գործով դատարանը դիմել է նաև Վենետիկի հանձնաժողով: Առհասարակ, դատարանը որևէ հարցով շտապողականություն չի ցուցաբերել, Դատարանի համար կարևոր է եղել գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշումների կայացումը», — նշեց Էդգար Ղազարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







