Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:46

Հայաստանում նպատակահարմար չէ օմբուդսմենի տարբեր պրոֆիլային գրասենյակներ հիմնելը․ ՄԻՊ

Հայաստանում նպատակահարմար չէ օմբուդսմենի տարբեր պրոֆիլային գրասենյակներ հիմնելը, քանի որ թուլացնում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։

Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումներում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների, այդ թվում ՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկումները, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ մի շարք զեկույցներ վկայում են տարբեր հարցերի շուրջ օմբուդսմենների ինստիտուտների ձևավորման աննպատակահարմարության մասին: Նա նշել է, որ նման ինստիտուտների առկայությունը ռիսկեր է պարունակում, քանի որ հանգեցնում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի թուլացմանը, ուստի պետությունները պարտավոր են հանգամանորեն հիմնավորել դրանց ստեղծման անհրաժեշտությունը:

Ավելին, Հայաստանի Սահմանադրությունը նաև թույլ չի տալիս մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները կրկնող ինստիտուտների ստեղծումը։

«Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը բոլորովին այլ հարց է։ Մենք նրանց հետ հիանալի աշխատում ենք, քանի որ նրանք մեր գործառույթները չեն կրկնում։ Օրինակ, բանկային համակարգի հետ մենք չենք աշխատում, դա մեր գործառույթների մեջ չի մտնում, և եթե մեզ դիմում են բանկային համակարգի հետ կապված խնդիրներով, մենք արդյունավետ աշխատում ենք ֆինանսական հաշտարարի ինստիտուտի հետ», — հայտարարել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+