Թուրքիայում հունիսի 8-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այս հայտնում է Անադոլու գործակալությունը։
Թուրքիայում վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 4․711-ի։
Մեկ օրվա ընթացքում արված 39․361 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 989 նոր դեպք։ Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 171․121 դեպք։
Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 3.411 քաղաքացի, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 141.380 մարդ։
Երկրում թեստավորումների թիվն էլ հասել է 2․377․954-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







