Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 350 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13675-ի: Հունիսի 9-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 4451 է, փաստացի բուժվում է 8933-ը, գրանցվել է մահվան 217 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 74-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 13325 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







