ՀՀ քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը, «Իզմիրլյան» ԲԿ-ում պահելու մասին Վարչական դատարանի որոշումը։
Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նշել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Վերջինս հավելել է նաև, որ Վարչական դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ դատարանի՝ վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին պահանջը և որոշում էր կայացրել՝ նրան մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» ԲԿ-ում պահելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







