Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նշվում է, որ 1069 վարկակիրներից 432-ն առողջացել է, իսկ 15-ը՝ մահացել։
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի»,- գրել է Գարիկ Սարգսյանը։
https://www.facebook.com/Garik.M.Sargsyan/photos/a.239777093455370/724011631698578/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







