Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի օգոստոսին մատակարարումներով ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճել է 1,7 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 43,02 դոլարի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ այս տեսակի նավթի արժեքը բարելի դիմաց 43 դոլարից բարձր է եղել ընթացիկ տարվա մարտի 6-ին:
WTI տեսակի նավթը վաճառվել է բարելի դիմաց 40,22 դոլարի սահմաններում՝ ավելանալով 1,7 տոկոսով։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին «ՕՊԵԿ»+ի համաձայնագրի մասնակիցները պայմանավորվել են երկարացնել նավթի արդյունահանման ընկրճատման ընթացիկ տեմպը մինչև հուլիսի վերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







