Ես չէի կարող մտածել, որ մեր այսքան հորդորներից հետո լինի լուր, որ կորոնավիրուս չկա և դա տարածվի։ Հիմա մենք այդ լուրի պտուղները քաղում ենք ամեն օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ նախորդ 2 ամիսներին կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկություններն ավելացել են, եթե այդ ինֆորմացիան մարտ ամսին լիներ, կառավարությունը նույն կերպ կգործե՞ր։
«Իհարկե, կորոնավիրուսի մասին շատ բաներ նոր ենք իմացել, բայց մեզ համար շատ օգտակար կլիներ, որ մեր հասարակության կողմից կորոնավիրուսի հանդեպ այս վերաբերմունքի մասին տեղեկությունն ավելի շուտ իմանայինք: Չնայած եթե ավելի շուտ իմանայինք, էլի այս խոսակցությունը պետք է վարեինք, ի՞նչ պետք է անեինք: Եթե այն ժամանակ արդյունք կտար, դա արդյունք կտա նաև հիմա: Մենք դժոխք արդեն մտել ենք, բայց հումանիտար աղետի չենք հասել: Մենք կարող ենք այդ դժոխքի միջով անցնել, բայց առանց հումանիտար աղետի»,-ընդգծեց Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







