Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12.364-ի: Հունիսի 6-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3720 է, փաստացի բուժվում է 8385-ը, գրանցվել է մահվան 190 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 66.674 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 69-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 11817 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



