«Խնդրում եմ՝ Քաջարանի դեպքերը չքաղաքականացնել»,-այսօր հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անդրադառնալով Քաջարանի և Սիսիանի աղմկահարույց դեպքերին, ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Պատասխանելով Սյունիքի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գործելաոճի մասին հարցերին, թե վերջինս աչքի է ընկել ծեծ իրականացնելով, ոստիկանապետը խնդրեց Ազիզյանին չկապել իր հետ միայն այն բանի համար, որ համակուրսեցիներ են.
«Դուք Ազիզյանին էլ կապում եք ինձ հետ, որ մենք համակուրսեցիներ ենք։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կուրսում եղել է 280 հոգի։ Առաջին կիսամյակից 280 հոգուց դուրս են մնացել 30 հոգի, հետո մենք ավարտվել ենք մոտ 180 հոգով։ Բոլորը ծառայել են Ոստիկանությունում»,-ասաց ոստիկանապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






