«Կա մի գերհզոր մարդ, էս գերհզոր մարդը ինքը որոշումա ամեն օր, թե վաղը քանի դեպքա լինելու»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ կորոնավիրուսովի հաստատված դեպքերի թվի աճը պայմանավորված է կատարված թեստերի թվով:
Նա փորձեց հիմնավորել.
«Եթե ես այսօր որոշեմ անել 3000 թեստ, վաղը մոտավորապես 1000 նոր դեպք ենք արձանագրելու: Եթե ես էսօր որոշեմ, որ պետք է 500 թեստ արվի, վաղը ունենալու ենք 500-ի արդյունքում մեկ-երորրդը, չէ՞: Դա է ցույց տալիս ստատիստիկան: Հիմա երբ-որ ասվելա, որ մայիսի վերջին կլինի 10 հազար, վերջին մի շաբաթում թեստերի թիվը բարձրացվելա և արդյունքում՝ մեկ-երրորդ հաստտված դեպք»,-ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ հայտնի չէ, թե օրական քանի թեստ է արվում, որպեսզի պարզ լինի՝ արժեք Հայաստանը դիմի միջազգային կառույցների օգնությանը, թե ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






