Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:20

Ապրիլ ամսվա կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսության անկումը կլինի 3.5 %․ նախարար

2020 թվականի ապրիլին հրապարակված տեղեկության համաձայն՝ ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության անկումը կլինի շուրջ 3.5 տոկոս, մինչդեռ նախորդ տարի ակնկալվում էր, որ 170 երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար կգրանցվեն աճի ցուցանիշներ: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հատկանշական է, որ մեր գործընկերների համար անկման ցուցանիշներն ավելի բարձր են, քան՝ համաշխարհային տնտեսության անկման գնահատված միջին ցուցանիշը։ Եվրամիության համար կանխատեսվում է շուրջ 7.5 տոկոս անկում, իսկ ՌԴ-ի համար՝ 5.5 տոկոս անկում»,- ասաց Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով՝ 324 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում ՀՀ կառավարությունը, շուրջ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու համար որոշում ներգրավել 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

Նախարարն ասաց, որ երեկ Կառավարության նիստում հավանություն է ստացել նախագիծ՝ ըստ որի ԱՄՀ-ի հետ համաձայնության շրջանակում բյուջետային ծախսերի համար Հայաստանին հիմա կտրամադրվի 280 մլն դոլար, ևս 35 մլն դոլար կհատկացվի աշնանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+