Չնայած ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է համավարակի վրա, չպետք է մոռանանք նաև մեր բնապահպանական խնդիրների մասին:
Այս համաշխարհային օրը լավ առիթ է: Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի, որի նպատակն էր շրջակա միջավայրի մտահոգիչ խնդիրների լուծումը։ Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։
Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսի ներքո: 2020 թվականի կարգախոսն է ՝ «Բնության ժամանակն է»
Լուսանկարում՝ Դիլիջանի Պարզ լիճն է
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







