Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:41

Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը կարևոր նշանակության 2 շրջան են գրավել

Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը կարևոր նշանակության 2 շրջան են գրավել

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակի մամուլի խոսնակ Ալբայ Մուհամադ Քանունուն հայտարարել է, որ իրենց ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել ևս երկու շրջանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Նշվում է, որ ԼԱՀԿ-ի  զինվորական ստորաբաժանումները մտել են մայրաքաղաք Տրիպոլիի հարավում գտնվող Այն Զարի և Վադի էր-Ռեբի շրջաններ, որի արդյունքում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի  զինվորները ստիպված են եղել նահանջել։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Հաֆթարի ուժերը վերջին ժամանակաշրջանում Լիբիայում տեղի ունեցող բախումների ընթացքում  զգալի  կորուստներ են կրել։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի Ազգային համաձայնություն կառավարության բանակը նախօրեին հայտարարել էր ռազմավարական նշանակություն ունեցող Տրիպոլիի միջազգային օդանավակայանի գրավման մասին։

Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+