Բանակում կորոնավիրոսով հիվանդներ կան, նրանք գտնվում են հսկողության ներքո: Խորհրդարանում պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, նրանք մեկուսացված են:
«Նրանք հսկողության տակ են: Վիրուսը հիմնականում հաստատվում է նրանց մոտ, ովքեր նախկինում արդեն մեկուսացել են: Նրանք են, ովքեր զորամասերից հեռանալու և վերադառնալու հնարավորություն ունեն: Այսինքն՝ խոսքը ժամկետային զինվորների մասին է, այլ ոչ թե կուրսանտների»,- պարզաբանեց Բալայանը:
Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ վիճակը վերահսկելի է, զինված ուժերը որևէ բանի պակաս չունեն:
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց ժամկետային զինծառայողների ծնողներին՝ արձակումների վրա դրված սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







