Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառվող սահմանափակումները երկարաձգվում են մինչև հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։ Այս մասին որոշումն այսօր՝ հունիսի 3-ին, ստորագրել է պարետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից հունիսի 3-ը, պարետի որշմամբ, Սևանում մտցվել է սահմանափակումների ռեժիմ արգելվել է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







