Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:05

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի անունով մրցաշար կանվանակոչվի

2020թ. հունվարի 25-ին Ստամբուլում 90 տարեկան հասակում մահկանացուն կնքած Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի անունով բռնցքամարտի մրցաշար կանվանակոչվի։

Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ հիշեցնելով, որ Զաքարյանի մահից հետո ինքն այս թեմայով գրավոր հարցադիմում էր հղել Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլուին, փոխանցում է ermenihaber-ը։

Փայլանը հետաքրքրվել էր թուրք նախարարից, թե արդյոք պատրաստվում է մի այնպիսի նախագիծ, որը կհանրահռչակի Զաքարյանի ներդրումը թուրքական սպորտում ու կապրեցնի նրա անունը։ Փայլանը հուշել էր նաև, որ Զաքարյանի անունով կարելի է կոչել որևէ մարզահամալիր։

Քասափօղլուն պատասխանել է Փայլանի հարցադիմումին՝ տեղեկացնելով, որ արդեն հստակեցվել է Զաքարյանի անունով մրցաշարի անվանակոչության հարցը, ինչպես նաև քննարկման փուլում է գտնվում որևէ սպորտային համալիր նրա նանունով կոչելու հարցը։

Հայ պատգամավորն ուրախալի է համարել Զաքարյանի անունով Թուրքիայում մրցաշար անվանակոչելը՝ հիշեցնելով սակայն, որ հայ անվանի մարզիկը կարիերայի ընթացքում երբեմն խտրականությունների է ենթարկվել (ազգային պատկանելության պատճառով-խմբ․)։

Փայլանը միաժամանակ նշել է, որ սպասում են, որ թեկուզ ուշացումով, բայց արժանին մատուցվի անվանի բռնցքամարտիկին, ում հաջողությունները կենդանության օրոք բավարար չափով չեն հանրահռչակվել։

Նշենք, որ 1930թ. ծնված Կարպիս Զաքարյանի բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի:

Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը 1966-ից սկսել է մարզչական գործունեություն ծավալել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+