ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ընթացքում մեկնաբանել է կորոնավիրուսով պայմանավորված երկրում տիրող իրավիճակը։
«Աշխարհում գոյություն չունի այնպիսի ուժային կամ վարչական կառույց, որը կարող է հաղթահարել նման մասշտաբների խնդիրը։ Այն, ինչ ես տեսա Ձեր օգնությամբ, դա պարզապես աղետ. ես ուրիշ բառ չունեմ», — ասաց վարչապետը՝ մեկնաբանելով օգտատերերի ուղարկած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք վկայում են բանկերում, փոստային բաժանմունքներում, շուկաներում քաղաքացիների զանգվածային կուտակումների և անվտանգության նորմերի խախտումները։
Փաշինյանը տեղեկացրել է, որ օրերս լուրջ զրույց է ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի մասշտաբներն ու երկրում տիրող իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։
«Ինչ է կատարվում բանկերում, դպրոցներում, փոստային բաժանմունքներում և շուկաներում։ Իրավիճակը խայտառակ է։ Ոչ մի առանձին կառույց, այդ թվում ՝ կառավարությունը, չի կարող լուծել այդ հարցը, եթե մեզանից յուրաքանչյուրն իր խնդիրը չհամարի»,- նշեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ առավոտյան մեկ ժամ և հիմա մի ժամ նստել է օգտատերերի իրեն ուղարկված նամակները, ու հասկացել, որ այս ամենը կատաստրոֆիկ մասշտաբի է հասնում:
«Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում»,-ասաց վարչապետը:
Վարչապետը հավելեց, որ հիվանդանոցներում ավարտվում են ազատ տեղերը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ անվտանգության նորմերի ճիշտ պահպանման դեպքում հնարավոր կլիներ 95 տոկոսով կրճատել վարակման դեպքերը:
Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին ընդունել իրենց սխալները և մեկ քայլ հետ կանգնել դեպի անդունդ տանող ճանապարհից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







