Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 56 մարդ, մահացել է երեքը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 5 935 դեպք, բուժվել է 3 564, մահացել՝ 71 մարդ: Ներկայումս հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 2 300 անձանց բուժումը, որոնցից 50-ի վիճակը գնահատվում է ծանր, 73-ի վիճակը միջին ծանրության է, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 309 901 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







