Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել։ E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի որոշմամբ՝ Կարինե Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ։
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Գոռ Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






