Հունիս 3-ին Չինաստանում կներկայացվի Honor Play 4 սմարթֆոնը։ Սարքը կունենա ինֆրակարմիր սենսոր, որը կկարողանա չափել օգտագործողի ջերմությունը: Այս մասին հայտնում է gizchina.it-ը։
Այս սմարթֆոնը ուշադրություն է գրավում նրանով, որ ունի հատուկ սենսոր՝ լուսանկարչական մոդուլի կողքին: «Այն մարմնի ջերմաստիճանի չափման սենսոր է, որը նախատեսված է ներկա պատմական ժամանակաշրջանի համար, որում ապրում ենք: Քանի որ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է ստեղծել դժվարություններ, և հարկ է լինում ջերմություն չափել հատկապես փակ վայրերում, որտեղ անձը մտնում, ապա, ակնհայտ է, որ պետք է գնահատել այսպիսի գործիքի հուսալիությունը»,-նշված է կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







