Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչները նախագահի ու իր տիկնոջ անունից պաշտպանիչ դիմակներ, քաղցրավենիք, ինչպես նաև տիկին Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերից են փոխանցել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: 
Այդ մանկատանը նույնպես գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր։
Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել մանկատան սաներին և աշխատակիցներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







