Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԺ ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով՝ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է:
Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ և’ օրինաստեղծ դաշտում, և’ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարևորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը:
https://www.facebook.com/ArtsakhParliament/posts/1607867779379087
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






