Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:24

«Մարտի 1»-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր․ Բաբաջանյան

«Մարտի 1»-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր: Այդ մասին խորհրդարանում գլխավոր դատախազության 2019-ի հաղորդման քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ մինչ օրս դատախազությունը պատշաճ հետևողականություն չի ցուցաբերել «Մարտի 1»-ի գործով տարբեր վճիռներով, տարբեր պատժաչափերով դատապարտված քաղաքական գործիչների արդարացումների մասով: Խոսքն ըստ նրա՝ ինչպես առանձին գործերի, այնպես էլ հայտնի «7»-ի գործի մասին է:

«Իհարկե, եղել են «Մարտի 1»-ի գործով անցնող մի քանի անձանց արդարացումներ, բայց տասնյակ քաղաքացիներ դեռ սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում նաև ու առաջին հերթին դատախազության մեղքով կամ անգործության պատճառով»,- նշեց Ա.Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև «Մարտի 1»-ի գործի ներկայիս ընթացքը և գործի հետ կապված մի քանի կարևոր դերակատարների փախուստը Հայաստանից: Պատգամավորը թվարկեց՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյան, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, Մարտի 1-ի գործով Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան:

«Այս անձիք կարևոր դերակատարներ են «Մարտի 1»-ի գործով, բայց նրանց հաջողվել է ՀՀ իրավապահների աչալուրջ հսկողության ներքո ճողոպրել ՀՀ-ից և թաքնվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում»,- ասաց Ա.Բաբաջանյանը՝ հավելելով, որ այսպիսով, պետք է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով դատախազությունը ցուցաբերել է անգործություն, ինչի պատճառով մենք զգալի առաջընթաց չունենք այդ գործում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+