Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 07:00, ժամանում դեպի Երևան 17:10):
«Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30):
Հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտենխնդրել է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







