Ըստ էության, վարչապետը հայտնեց, որ իր և իր ընտանիքի մոտ հաստատվել է կորոնավիրուս, առողջություն եմ մաղթում նրանց և այն մարդկանց, ովքեր այս օրերին հաղթահարում են կորոնավիրուսի հետ կապված խոչընդոտները, խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Պատգամավորն նշեց, որ նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը, Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։
«Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ չպետք է խնդիր առաջացած լինի։ Եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք»,- ընդգծեց նա։
Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Ազգային ժողովի նիստերը չեղարկվեն կամ դրանք ընթանան հեռավար, Մակունցը պատասխանեց․
«Այս համավարակն է ստիպել մտածել մեզ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ , այս պահին քննարկում ենք, թե դա ինչպես կարող ենք դա անել։ Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու մեր աշխատանքը։ Անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն և ամեն ինչ կարվի, որպեսզի մեր աշխատանքները որևէ կերպ չխաթարվեն»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավաը նշեց, որ նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարետատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություններ կանի և այդպիսի հայտարարություններով պարետատունը պարբերաբար հանդես է գալիս։
«Եթե սահմանափակումների անհրաժեշտություն լինի կամ լինի ինչ-որ ձևաչափով, ապա դրա մասին ևս հայտարարություն կարվի», — ասաց բանախոսը՝ ազգաբնակչությանը հորդորելով խստագույնս հետևել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելու պահանջներին:
Լիլիթ Մակունցը զգուշավորության կոչեր արեց՝ հատկապես հաշվի առնելով ասիմպտոմ դեպքերի առկայությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







