Աժ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ օրերս Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններին։ Նա նշեց, որ օրերս Ալիևը հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ինչին հաջորդել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նա, ըստ էության, խոստովանել է, որ 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։
«Ինչպես 1990-ականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած պահի Արդբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերություններից», — ասաց նա։
Մակունց ընդծեց, որ կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նման հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժը և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը:
«Իմ համոզմամբ՝ միջազային հանրությունը, առավել ևս այն միաջգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանմա համար ու այս օրերին Covid19 համավարկի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարութունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերն ու տարածաշրջանում ուժգին նոր էսակալացիա սանձազերծել,ուժգին պատասխան հարված է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար», — ասաց Մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






