ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Սահմանադրական դատարանում որևէ ճգնաժամ չկա և միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է, որ համառորեն ոչինչ չի անում, սակայն աշխատավարձ է ստանում:
«Հատուկ՝ ճգնաժամասերների համար…
Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում:
Չկա այդպիսի բան, և վերջ…
Էս վերջերս ասվում էր չէ՞…
Ձեր գլուխներում հաղթահարեք խնդիրները…
Հանեք ձեր գլուխներից ՍԴ ճգնաժամի ցեցը…
Լավ, եթե այդ մարմնում ճգնաժամ է, ինչու՞ է իշխանությունն օրինագիծ բերում՝ հիմքում վկայակոչելով ՍԴ որոշումը և օրենքն այդ որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը…
Հերիք չի՞ ձեռք առնեք մարդկանց…
Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, և նրա անվանումն է՝ այո, այո, նույն ինքը՝ Վահե Գրիգորյանը՝ ՍԴ միակ անդամը, ով համառորեն ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում…
Նիկոլ Փաշինյանին չեմ տեսնում, որ հարցնեմ՝ ի՞նչ արեց-չարեց, որ իմացավ, որ Վահե Գրիգորյանն աշխատավարձ է ստանում՝ առանց ճգնելու, ու վերջապես ե՞րբ է գալու Վահե Գրիգորյանի ճգնելու ժամը…»,-գրել է Պետրոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






