Վրաստանը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում՝ հայկական կողմի համապատասխան խնդրանքի դեպքում։ Ինչպես հաղորդում է «Грузия online»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ առաջ մի փոքր թյուրիմացություն է տեղի ունեցել։ Մենք եղբայրական ժողովուրդ ենք, միշտ աջակցում ենք միմյանց, և մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ։ Եթե կենտրոնը հարց բարձրացնի մեր հասցեին այն մասին, որ նրանց օգնություն է հարկավոր, ապա մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ մեր իրավասության շրջանակներում է՝ կապված թեստավորման կամ այլ հարցերի հետ», – ասել է Գամկրելիձեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







