ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին ՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ռաֆիկ Հայրապետյանը կոմիտե է ներկայացել դատարանի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունից մի քանի ժամ անց: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանի և ևս 4 մեղադրյալների կալանավորումը՝ ապօրինի ազատազրկման և ծեծի գործով: Ռաֆիկ Հայրապետյանը ևս այս գործով մեղադրյալ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







