ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
Արմեն Գրիգորյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ հաղթական կերպով արձանագրել է մայիսյան հերոսամարտերի ընթացքում։
Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի զավակները մարտական հմտությամբ ու հերոսական սխրանքներով հարստացրեցին մեր փառավոր մարտական ավանդույթները, որոնք դարձան մեր նորօրյա արցախյան ազատագրական պայքարի հիմքը՝ ընդմիշտ ուղեկցելով սերունդներին:
Մայիսյան հերոսամարտերի պատգամն ունենալով որպես շարժիչ ուժ՝ մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը, պետության ամուր պաշտպանունակությունը, հաստատուն ու ժողովրդավար հիմքերի վրա նրա զարգացումն ու հզորացումը։
Փառք Հայաստանի Հանրապետությանը, հավերժ փառք հաղթանակած հայ ժողովրդին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







