Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:42

Սարդարապատի հուշահամալիր այցելելու համար կարելի էր նախապես դիմել պարետատուն․ խոսնակ

Սարդարապատի հուշահամալիր այցելելու համար կարելի էր նախապես դիմել պարետատուն․ խոսնակ

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար: Քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի գրառման հետ կապված զլմ-ների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը նշել է, որ միջոցառում չի անցկացվել, որ հրավեր ուղարկվեր, իսկ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր:

«Նախ սա եղել է Պաշտպանության նախարարության նախաձեռնությունը և երկրորդ՝ միջոցառում, որպես այդպիսին չի կազմակերպվել, որպեսզի հրավերներ ուղարկվեին ընդիմադիր և ոչ ընդիմադիր քաղաքական գործիչներին։ Պարետատան կողմից հայտարարություն էր տարածվել, որ մուտքը Սարդարապատի հուշահամալիր փակ է լինելու և դա արվել է, որպեսզի մարդկանց հոսքեր չլինեն, մարդկային կուտակումներ չառաջանան։ Եթե քաղաքական որևէ ուժ, որևէ գործիչ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն և պարետատունը կքննարկեր, եթե նպատակահարմար գտներ իրենց համար հատուկ կազմակերպեր, որ առանձին-առանձին գնան, պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, միգուցե, բայց քանի որ մենք անգամ դիմում չենք ստացել, ես չեմ հասկանում Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան նման գրառում կատարելու իրական նպատակը որն է»,- ասել է Գևորգյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+