Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի: Մայիսի 28-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3287 է, փաստացի բուժվում է 4772-ը, գրանցվել է մահվան 113 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 44-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 7774 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







