Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:51

Փոխվարչապետը դժվարացավ ռեստորանային բիզնեսի խնդիրների կոնկրետ լուծում ներկայացնել

Չձևակերպված աշխատանքը խնդիր է այն դեպքում, երբ ցանկանում ենք անձին նույնականացնել և սոցիալական օժանդակություն տրամադրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե օրեր առաջ սպասարկման ոլորտի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության դիմաց, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, վերջիններիս սոցիալական աջակցության ծրագրերում ներգրավվելու համար, փոխվարչապետը նկատեց, որ բարդ խնդիր է, բայց բազմաթիվ սոցիալական միջոցառումներ իրականացվել են՝ անկախ անձի նույնականացման հանգամանքի՝ աշխատանք ունենալու և չունենալու։ Խոսքը հակաճգնաժամային 9-րդ միջոցառման և կոմունալ վճարների փոխհատուցման երեք միջոցառումների մասին է։

«Ասել, թե չենք անդրադարձել անձանց, որոնք աշխատանք չունեն կամ գրանցված չեն՝ այդպես չէ, որովհետև բավական մեծ խմբի անդրադարձել ենք։ Մտածում ենք, ոնց այդ խմբին ևս ներգրավենք միջոցառումների շրջանակներում, բայց այս պահին կդժվարանամ կոնկրետ լուծում ասել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարդիկ ծառայություն մատուցելիս չեն ձևակերպվել, ինչը բարդ հարց է։

Գրիգորյանը նշեց, որ ռեստորանային բիզնեսը բացելը խնդրի լուծում չէ՝ «հետ նահանջել կանոնից, որը կանխում է վարակը, որպեսզի լուծել տնտեսական հարց՝ չենք անի և ճիշտ չի լինի։ Բայց խմբին նույնականացնելու հարցի շուրջ մտածում ենք, լուծումներ և օժանդակության ծրագրեր կլինեն, խմբին նույնականացնելու ձև կգտնենք»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+