Ֆրանսիայում հանրային տրանսպորտում դիմակ կրելը կշարունակի պարտադիր բնույթ կրել, քանի դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամ բուժումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոլոգիայի նախարար Էլիզաբեթ Բորնը:
«Քանի դեռ չունենք բուժման մեթոդ կամ պատվաստում, հանրային տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը պետք է պահպանել»,- BFM TV-ի հետ զրույցում ասել է նախարարը:
Բորնի խոսքով՝ հանրային տրանսպորտում խիստ կանոններ են գործում, այդ թվում՝ ուղևորների միջև հեռավորության պահպանումը, բայց անգամ այդ դեպքում սոցիալական ցանցերի օգտատերերը պարբերաբար լուսանկարներ են տեղադրում մետրոներից ու գնացքներից, որոնք վկայում են այն մասին, որ օրվա պիկ ժամերին սոցիալական հեռավորության պահպանման մասին խոսք անգամ չի կարող գնալ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ից Ֆրանսիայում 11 տարեկանից բարձր բոլոր ուղևորների համար հանրային տրանսպորտում դիմակ կրելու պարտադիր պահանջ է մտցվել: Կարգը խախտողները կտուգանվեն 135 եվրոյով:
Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 182 հազար դեպք, մահացել է է 28 հազարը, 65 հազարն՝ առողջացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







