Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:42

Գուրգեն Մարգարյանի սպանության անպատժելիության համար Ադրբեջանն է հանձառու․ փաստաբան

Գուրգեն Մարգարյանի սպանության անպատժելիության համար Ադրբեջանն է հանձառու․ փաստաբան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո կարողացել են վերկանգնել արդարությունը։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Մարգարյանի գործով կարողացել են հարցի հարթությունը փոխել և այնպես անել, որ պատասխատվություն կրի ոչ թե մասնավոր անձը, այլ՝ պետությունը։

«Այս անպատժելիության համար պետությունն է հանձառու և հետագա բոլոր պահանջվող միջոցների հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ՝ Ադրբեջանը։ Այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խատումները»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է կյանքի իրավունքի խախտումը և հակահայկական խտրականությունը, որը իրականացնում է Ադրբեջանը հայերի նկատմամբ։

«Այս առումով պատմականորեն սա առաջին վճիռն է, որ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Այս վճռի իրավական հետևաքները պետք է լինեն նաև այն, որ Ադրբեջանը պետք է ապահովի ժամանակի ընթացքում հակահայկական խտրականության վերացումը»,- ընդգծեց Սահակյանը՝ հայտնելով, որ քանի որ վճիռը նաև արձանագրել է ներման արդյունքում կյանքի իրավունքի խախտում, սրան պետք է հաջորդեն այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն մարդասպանի կողմից վճռի փաստացի կրում։

Փաստաբանը ցավով նշեց, որ Հունգարիայի կողմից խախտումների փաստը ՄԻԵԴ-ը չի արձանագրել, սակայն Սահակյանը չի բացառում, որ այս հարցով կգնան մինչև վերջ և կդիմեն ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։

Փաստաբանի կարծիքով՝ այս գործը պետության համար շատ մեծ նշանակություն ունի։ «Ընտանիքի կորուստն անդառնալի է, և ընտանիքը նաև չի պահանջել նյութական փոխհատուցում, մեր պայքարը եղել և մնում է բարոյական և իրավական հարթության մեջ։ Կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նաև Գուրգեն Մարգարյանի հարազատներին և Հայկ Մակուչյանին, ովքեր, իրենց վիշտը մի կողմ դնելով, ուժ են գտել և վստահել են մեզ այս գործընթացը, կանգնել են մեր կողքին, որպեսզի պետական նշանակության այս խնդիրը մենք կարողանանք կյանքի կոչել, և սա բացառապես հնարավոր է դարձել մասնավոր անձանց նախաձեռնությունների շնորհիվ»,- շեշտեց Սահակյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+