Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Իրատես» թերթը գրում է, որ պատգամավորները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքներից, մեղմ ասած, գոհ չեն: Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի անդամները բոլորը միաբերան փաստում են՝ նախարարության, մանավանդ նախարար Արայիկ Հարությունյանի հետ անմիջական կապ հաստատել գրեթե չի ստացվում:

«Իրատեսի» հետ զրույցում պատգամավորը նշեց, որ կրթության ոլորտում փոփոխություններ տեղի չեն ունենում, ռեֆորմներն ուշանում են, մի շարք օրենքներ, որ պետք է դրվեին շրջանառության մեջ, այդ թվում՝ բաձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթը, կարծես մոռացվել են։ Զրուցակիցը խնդրահարույց է համարում, որ մի շարք ուսումնական հաստատություններում հետաձգվում են ռեկտորների կամ տնօրենների մրցույթները, և պաշտոնակատարները շարունակում են օրենքի խախտմամբ պաշտոնավարել։

2․ «Իրատես» թերթը գրում է, թե Նիկոլ Փաշինյանը գիտի մանիպուլյացիայի բոլոր 400 ձևերը: Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան, որի սցենարը հետեւյալն է. հենց Երևանի օդանավակայանում «հայտնաբերում» են այլ երկիր թռչող ինքնաթիռի «Товары народного потребления» մակնշումով ապրանքը, ձերբակալում են մեղավորներին, ցույց տալով, որ առաջինը հենց իրենք են պայքարում մաքսանենգության դեմ ու դրանով արդարություն հաստատում ամենուր:

Սակայն ամեն բան չէ, որ սահուն է այս «թատրոնում». ապրանքը ծախող-առնող ոչ բոլոր դերակատարներն են համաձայն մտնելու նման վտանգավոր խաղի մեջ:

3․ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանափոխությունից երկու տարի անց,այսպես կոչված, «սորոսականների» և Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, և տարբեր հարցերի շուրջ տեղի են ունենում բավականին լուրջ բախումներ։

Կառավարության թերթի աղբյուրը փոխանցել է, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունից նշյալ անձանց աստիճանաբար օտարելու գործընթացին։ Մի քանի ազատումներ արդեն եղել են, սակայն շարքը շարունակական է լինելու:

Այս հանգամանքը նյարդայնացնում է նշյալ շրջանակներին, և հենց դրանով է պայմանավորված, որ դրանց որոշ ներկայացուցիչներ ակնհայտ գրոհ են սկսել Փաշինյանի և նրա թիմի դեմ՝ դարձնելով բացահայտ թիրախ:

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ շխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են. ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մասմեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ:

«Տեսալսողական մեդիայի» և «Լիցենզավորման մասին» օրենքներում նուրբ խութեր կան, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվում։ «Մինչ այդ, ոլորտը կարգավորվում էր ԶԼՄ-ների մասին օրենքով, հիմա այս մարդիկ փորձել են կանոնակարգել դաշտը հետևյալ կերպ. եթե որևէ կայք փորձի որևէ տեսահոլովակ սարքել, դրա համար պետք է ունենա պետությունից տրված առանձին լիցենզիա, ինչը նշանակում է` մենաշնորհ այդ ոլորտում, ու ում հարմար կգտնեն, լիցենզիան կտրամադրեն, ում` չէ, չեն տրամադրի, իսկ թե ում հարմար կգտնեն, արդեն իսկ հասկանալի է։

5․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման և հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները։

«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկվող տարբերակները մի քանիսն են, իսկ դրանից մեկն էլ առնչվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Փաշինյանն իր կառավարման 2 տարվա ընթացքում հասցրել է այրել բոլոր կամուրջները և հատել հնարավոր բոլոր գծերը քաղաքական ամբողջ դաշտի հետ։

Միակ «կամուրջը», որ մնացել է անվնաս, նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր կապն է, ինչը և ներկայումս փորձ է արվում օգտագործել։

Ըստ թերթի աղբյուրների, քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը, որի առաջին քայլը պետք է լինի Տիգրան Ավինյանի պաշտոնը Սարգսյանին «հանձնելը»։

Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Արմեն Սարգսյանի մատնանշած անձը:

6․ «Իրավունք» թերթը գրում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ  ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նա նշել է, որ հրավիրված է Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչև  հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չի խոսելու:

7․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռևս չի հարցաքննվել:

8․ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Վերջինիս ընդհանրապես յուրային  են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաև Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը:

9․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջևում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների և նոր համակարգ ձևավորելու գործին: Երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջև: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղարամյանին:

Թերթի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռևս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները և դառնալ Արցախում գործոն:

Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաև Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաեւ նրա առանձնատունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+