Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:34

Արթուր Վանեցյանը հաստատել է, որ հանդիպել է Միքայել Մինասյանին

Այսօր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Մուտք գործելիս պատասխանելով լրագրողների հարցին Վանեցյանը հաստատել է, որ ինքն այստեղ է հրավիրվել Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված:

Վանեցյանը հաստատել է  տեղեկությունը, որ ինքը հանդիպել է Միքայել Մինասյանին:

«Ես կարող եմ ասել միայն մի բան, որ ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Վատիկանում նախկին դեսպանը մոտ 4 շաբաթ առաջ հրապարակած տեսանյութում հայտարարել է, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ` որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և ըստ Մինասյանի, Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ, բացի այդ, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։ Միքայել Միանսյանի պնդմամբ՝ ինքը մերժել է այդ առաջարկը։

Արդեն ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հարցին, թե ինքը նման առաջարկ, ինչի մասին Մինասյանը հայտարարել է, արել է, Արթուր Վանեցյանը պատասխանել է.- «Այդ հայտարարության հետ կապված բոլորդ գիտեք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն, և ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով` ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այդ գործի հետ կապված: Ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում, ես չեմ մեկնաբանում»:

Ինչ վերաբերում է իր կողմից ավելի վաղ արված հայտարարությանը, թե Միքայել Մինասյանը իր համար «մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև», արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Մինասյանը քրեական հանցանքներ է կատարել, ԱԱԾ նախկին տնօրենը նկատել է.- «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ առհասարակ ցանկացած անձի մեղավորությունը, և դատարանը կճանաչի նրան մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է»:

Դիտարկմանը, որ ինքը տևական ժամանակ ԱԱԾ տնօրեն է եղել, կա՞ն հանգամանքներ, որոնք ենթադրություն են տալիս, որ Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, նա արձագանքեց.- «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու»:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 7-ին ևս Վանեցյանը հրավիրվել էր ՀՔԾ` Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+