Ինչպես հայտնի է Քննչական կոմիտեն քննում է՝ արդյոք Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Երեկ այդ միջադեպի հետևանքով 4 մարդ էր ձերբակալվել։ Նրանց վերագրվում էր քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այսօր արդեն դատարանը 3-ի ձերբակալությունը որակել է ոչ իրավաչափ և ազատ արձակել նրանց։ Ձերբակալված Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանն արդեն ազատության մեջ են։ Իսկ Աշոտ Պապյանի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն հավելել է, որ երեկ ձերբակալված Լևոն Համբարձումյանն իրեն փոխանցել է, որ ոստիկանները բերման են ենթարկել կոշտ մեթոդներով։ Մյուս երկու ձերբակալվածները, ըստ փաստաբանների, պնդել են, որ ոստիկանությունում իրենց բռնության չեն ենթարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանների կողմից Քաջարանի 4 բնակիչների ձերբակալման մասին, ինչի կապակցությամբ բողոքի ակցիա է ընթանում ոստիկանության Կապանի բաժնի շենքի մոտ:
Քաջարանի քաղաքապետը ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել և ասել էր, որ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, որ մի քանի օր առաջ խուզարկել են իր մերձավորների տները, ոչինչ չէին հայտնաբերել, որից հետո տեղի ունեցան ասօրվա ձերբակալումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







